Հայաստանում 2024թ. առաջին կիսամյակում պետեկամուտների կոմիտեի հավաքած հարկերը ավելացել են 123 մլրդ դրամով։ Այս մասին Ազգային ժողովում, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում 2024թ. առաջին կիսամյակի պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ սեպտեմբերի 2-ին ասել է Պետեկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։
Ընդ որում՝ ՊԵԿ-ի կողմից գանձված հարկերը նվազել են 62,9 մլրդ դրամով։
«Առաջին կիսամյակի արդյունքներով՝ հարկային մուտքերը կազմել են 1 տրլն 187,6 մլրդ դրամ, ինչը 60,1 մլրդ դրամով կամ 5,3 տոկոսով ավելին է, քան անցած տարվա նույն ժամանակամիջոցում։ Այլ խոսքով՝ մենք ավելի շատ հարկեր ենք հավաքել, քան անցած տարի»,- ասել է Բադասյանը։