«Բա եթե դրանք պետական արժեք են, ինչո՞ւ եկամուտ չեն բերում պետությանը. սա կարևոր բան է և մտածողության հայեցակարգային հարց է»,- կառավարության նիստում օրերս ասել էի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով պատմամշակութային ժառանգության մասին:
Որոշ քաղաքական-հասարակական գործիչներ քննադատել էին Փաշինյանի հայտարարությունը, ասելով, որ վերջինս փորձում է ամեն ինչից գումար աշխատել, և բյուջեն լցնելու վերջին հույսը պատմամշակութային ժառանգությունն է։
Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքով, անցորդներից հետաքրքրվել, Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ այն, ինչ պետական արժեք ունի, պետք է փող բերի, համաձա՞յն են նրա հետ, թե՞ ոչ։
Անցորդներից ոմանք պատասխանեցին, որ առհասարակ Փաշինյանի մտքերի հետ համաձայն չեն։
Մի մասը նշեց, որ վարչապետը ճիշտ է և պետք է պատմամշակութային ժառանգությունը փող բերի։
Մի տղամարդ էլ այսպես արտահայտեց իր կարծիքը. «Ամեն պետական արժեք չէ, որ պետք է փող բերի»։
Մանրամասները՝ տեսանյութում։