Տուժածները տատ ու թոռ են․ մանրամասներ՝ Ծովագյուղում տեղի ունեցած փլուզումից 
copy image url

Տուժածները տատ ու թոռ են․ մանրամասներ՝ Ծովագյուղում տեղի ունեցած փլուզումից 

Ներքին 7 ամիս առաջ - 18:35 31-08-2024
Օգոստոսի 31-ին փլուզում է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղում՝ կան տուժածներ։ Մինչ փրկարարների գալը, տուժածները տեղափոխվել են «Սևան» ԲԿ։

Oragir.News-ի հետ զրույցում «Սևան» ԲԿ-ի փոխտնօրենը նշեց, որ տուժածները տատ և թոռ են։

«Տուժածները եղել են երկուսը՝ տատիկը և թոռնիկը: Թոռնիկը չափահաս է:

Տղայի մոտ աջ ուսային հոդի հոդախախտ էր, ուղղվել է, ֆիքսվել է: Տատիկի մոտ սալջարդներ էր՝ փափուկ հյուսվածքների փոքր հեմատոմա: Հետազոտվել են, բավարար վիճակում գնացել են տուն»,- ասաց նա։

Հիշեցնենք` այսօր փլուզվել է Ծովագյուղ գյուղի 22-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող անասնագոմի հողաշեն տանիքը (մոտ 20 քմ)։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` Ս. Ջ.-ն և Ռ. Ջ.-ն տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ Ս. Ջ.-ի առողջական վիճակը գնահատվել է բավարար, իսկ Ռ. Ջ.-ինը` միջին ծանրության։ Փրկարարները սահմանազատել են տարածքը։

Ամենից շատ դիտված