Վահրամաբերդի ՔՊ-ական գյուղապետի` մարդ սպանած եղբայրը լքել է Հայաստանը
copy image url

Վահրամաբերդի ՔՊ-ական գյուղապետի` մարդ սպանած եղբայրը լքել է Հայաստանը

Ներքին 7 ամիս առաջ - 16:30 26-08-2024
Oragir.News-ի տեղեկություններով` Վահրամաբերդի ՔՊ-ական գյուղապետի` մարդ սպանած եղբայրը լքել է Հայաստանը։

Տեղեկատվության վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ Վահրամաբերդի գյուղապետից։
«Ես ոչինչ չգիտեմ, դուք ավելի լավ գիտեք...ոչ մի բան չեմ մեկնաբանում, լավ կլինի ձեր հարցերը քննչական մարմիններին տաք։ Հիմա ով ինչ ասես կարող է խոսել, ինչ ասես կարող են հնարել»,- Oragir.News-ի հետ զրույցում հայտարարեց Վահրամաբերդի ՔՊ-ական գյուղապետը` Սարո Հովհաննիսյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի ձոր տանող ճանապարհին սպանություն էր կատարվել։ Հրազենով կրակել էին հարևան գյուղի երիտասարդներից մեկին` 31-ամյա Արաբո Թառլոյանին, և սպանել։

Նշենք, որ 31-ամյա Արաբո Թառլոյանին կյանքից զրկողը Վահրամաբերդ գյուղի ՔՊ-ական գյուղապետ Սարո Հովհաննիսյանի եղբայրը` Զ. Հ.-ն է։ Գյուղացիներն ասում են՝ թե՛ գյուղապետի եղբոր, թե՛ սպանված տղամարդու մասին վատ բան չեն լսել երբևէ։

Մեր աղբյուրի փոխանցմամբ` ողբերգական դեպքից հաջորդ օրը փախել է։

Ամենից շատ դիտված