Հայաստանում լուծարվել են բոլոր «ՄՌՈւ»-ները. այսուհետև գործելու են Հաշվառման քննական բաժիններ. shamshyan.com
copy image url

Հայաստանում լուծարվել են բոլոր «ՄՌՈւ»-ները. այսուհետև գործելու են Հաշվառման քննական բաժիններ. shamshyan.com

Ներքին 7 ամիս առաջ - 15:00 24-08-2024
Օրեր առաջ ՀՀ-ում լուծարվել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության հաշվառման և քննական բաժանմունքները, ժողովրդի լեզվով ասած՝ «Գայի ՄՌՈւ»-ները:

Այսուհետև Հանրապետությունում գործելու են Հաշվառման քննական բաժիններ:

ՀՀ ՆԳՆ գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Հարությունյանի հրամանով՝ Արմանուշ Մովսիսյանը նշանակվել է Շիրակի մարզի հաշվառման քննական բաժնի պետ:

Ս. Հարությունյանի մեկ այլ հրամանով՝ Վահե Վարդանյանը նշանակվել է Լոռու մարզի հաշվառման քննական բաժնի պետ:

Էդգար Գրիգորյանը նշանակվել է Տավուշի մարզի հաշվառման քննական բաժնի պետ:

Էդուարդ Պողոսյանը՝ Կոտայքի մարզի հաշվառման քննական բաժնի պետ:

Գոռ Սարգսյանը նշանակվել է Արմավիրի մարզի հաշվառման քննական բաժնի պետ:

Սոս Սարդարյանը նշանակվել է Արագածոտնի մարզի հաշվառման քննական բաժնի պետ:

Արաբո Գրիգորյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի հաշվառման քննական բաժնի պետ:

Վարդան Մկրտչյանը նշանակվել է Սյունիքի մարզի հաշվառման քննական բաժնի պետ:

Երևանի քննական բաժնի պետ է նշանակվել Գառնիկ Լևոնյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված