Քիմիական նյութերի պահեստի հրդեհից 60 լիտր քացախաթթվի արտահոսք է եղել․ մանրամասներ
copy image url

Քիմիական նյութերի պահեստի հրդեհից 60 լիտր քացախաթթվի արտահոսք է եղել․ մանրամասներ

Ներքին 7 ամիս առաջ - 23:30 23-08-2024
Այսօր՝ օգոստոսի 23-ին, Մասիս քաղաքի «Մեդիսար» քիմիական նյութերի պահեստում հրդեհ է բռնկվել:

Oragir.News-ը կապ հաստատեց Մասիս քաղաքի հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ Եփրեմյան Գրիգորի հետ՝ դեպքի հանգամանքները պարզելու համար։

«Կա՛մ արևի ճառագայթներից է եղել դեպքը, կա՛մ էլեկտրական հաղորդալարերից։ 13 էլեկրտական կշեռք է ջերմահարվել և 10 ջրի բաչոկ։ 60 լիտրի չափ քացախաթթվի արտահոսք է տեղի ունեցել։ Տուժածներ չեն եղել։ Տղաները երբ գնացել են գրեթե մարված է եղել։ Լվացման աշխատանքներ են իրականացվել և վերջ»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի Սայաթ-Նովա փողոցի 24/1 հասցեում գործող «Մեդիսար» քիմիական նյութերի պահեստում հրդեհ է բռնկվել:

Ամենից շատ դիտված