Օրերս Oragir.News-ը Գյումրի քաղաքի բնակիչներից ահազանգեր է ստանում, որ քաղաքի փողոցներից մեկում զինվորի փայտե արձան (խրտվիլակ) է տեղադրել, ինչը, քաղաքացիների խոսքով, անարգանք ու ծաղրանք է զինվորի և զինվորականի համազգեստի նկատմամբ։
Oragir.News-ի հետ զրույցում Տիգրան Մեծ փողոցի բնակիչներից մեկը չհամաձայնեց, որ սա անարգանքի դրսևորում է։ Նրա խոսքով՝ բնակիչները մեծարանքով են տեղադրել այդ փայտե զինվորին։
«2020 թվականի տավուշյան մարտերի ժամանակ ենք տեղադրել՝ մեծարելով զինվորին։ Ոչ մի արտասովոր բան չկա, չգիտեմ ինչի է էդպես մեկնաբանվում։ Զինվորը մեր համար սրբություն է, մեծարանքի նշան է, էստեղ ուրիշ բան չկա։ Մենք նույնիսկ համազգեստը թարմացնում ենք, աչքի լույսի պես ենք պահում։ Եկեք վերջ դնենք էս կեղծ հայրենասիրությանն ու ճառերին»,- Oragir.News-ի հետ զրույցում նշեց բնակիչը։
Խնդիր հետ կապված Oragir.News-ը մեկնաբանություն ստացավ նաև Գյումրիի քաղաքապետարանից։ «Փայտե մարդուկներ են, նմանօրինակ մարդուկներ տեղադրված են քաղաքի տարբեր հատվածներում»,- հայտնեցին քաղաքապետարանից։
Մանրամասները՝ տեսանյութում․