Եմենի ափերի մոտ հրետակոծությունից հետո հունական տանկերն այրվել են
copy image url

Եմենի ափերի մոտ հրետակոծությունից հետո հունական տանկերն այրվել են

Արտաքին 7 ամիս առաջ - 22:59 21-08-2024
Կարմիր ծովում՝ Եմենի Հոդեյդա նավահանգստի մոտակայքում գտնվող հունական տանկերում հրդեհ է բռնկվել։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Associated Press-ը, այս մասին օգոստոսի 21-ին հայտնել է Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի գրասենյակը (UKMTO)։

Բրիտանական գերատեսչության տվյալներով՝ տանկերի վրա չորս անգամ կրակ է բացվել։

Ըստ աղբյուրի՝ Հունաստանի Առևտրային նավատորմի նախարարությունից պարզաբանել են, որ խոսքը Sounion նավի մասին է, որը Հունաստանի դրոշով Իրաքից Կիպրոս է ուղևորվել՝ անձնակազմի 25 անդամով։

Ամենից շատ դիտված