Երևանում ավտովթարը վերածվել է ծեծկռտուքի. կան վնասված ավտոմեքենաներ և վիրավոր. shamshyan.com
copy image url

Երևանում ավտովթարը վերածվել է ծեծկռտուքի. կան վնասված ավտոմեքենաներ և վիրավոր. shamshyan.com

Ներքին 7 ամիս առաջ - 22:50 21-08-2024
Այսօր՝ օգոստոսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում և ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մայիսի 9-ի փողոցում տեղի է ունեցել ավտովթար, որը հետո վերածվել է ծեծկռտուքի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ Մայիսի 9-ի փողոցի թիվ 51/2 հասցեի դիմաց ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են վթարված «Hyundai Elantra», «Nissan Sentra» և «Chevrolet Niva» մակնիշի ավտոմեքենաները։

Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ Hyundai Elantra-ն բախվել է կայանված Nissan-ին և Chevrolet Niva-ին, որից հետո տեղի է ունեցել վիճաբանություն-ծեծկռտուք, ինչի հետևանքով էլ կոտրել են Nissan-ի հետևի ապակին։

Կան տեղեկություններ նաև, որ 1 հոգի դիմել է Երևանի բժշկական կենտրոններից մեկը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված