Սվետլանա Տիխանովսկայան դատապարտել է Լուկաշենկոյի կողմից Հայաստանի և հայ ժողովրդի հասցեին ուղղված վիրավnրանքները
copy image url

Սվետլանա Տիխանովսկայան դատապարտել է Լուկաշենկոյի կողմից Հայաստանի և հայ ժողովրդի հասցեին ուղղված վիրավnրանքները

Ներքին Արտաքին 7 ամիս առաջ - 22:03 21-08-2024
Դատապարտում ենք Լուկաշենկոյի կողմից Հայաստանի և հայ ժողովրդի հասցեին ուղղված աղաղակող վիրավորանքները։

Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին X-ում գրել է բելառուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Սվետլանա Տիխանովսկայան։

«Այս բռնապետը դավաճանել է թե՛ բելառուսներին, թե՛ հայերին՝ գործելով Կրեմլի շահերից։ Բելառուսները աջակցում են Հայաստանի բարեկամ ժողովրդին և ձգտում են ամրապնդել մեր կապերը», - գրել է նա։

«Ո՞ւմ են պետք հայերը, բացի մեզնից։ Ոչ մեկին պետք չեն։ Թող զարգացնեն իրենց տնտեսությունը և սևեռվեն նրա վրա, ինչ ունեն։ Ի՞նչ Ֆրանսիա, ի՞նչ Մակրոն։ Վաղը Մակրոնը չի լինի, և բոլորը կմոռանան Հայաստանի մասին»,-հայտարարել էր Լուկաշենկոն։

Ամենից շատ դիտված