Հեծանիվ քշելու տեղը Նիկոլը թող գյուղեր մտնի, տեսնի՝ մարդիկ ինչպես են ապրում. Լուսաղբյուրի բնակիչ

Ներքին 7 ամիս առաջ - 22:29 20-08-2024
Հովհաննես Մանուկյանը Լուսաղբյուր գյուղի բնակիչ է։ Նախքան զրույցը սկսելը՝ ասում է, որ եթե մեկ առ մեկ թվարկի գյուղի խնդիրները, դրանք չեն ավարտվի։

Հովհաննեսը ջերմոցային տնտեսություն ունի, ասում է՝ հողագործությամբ էր զբաղվում, բայց ձեռնտու չէր։

«Ամբողջ տանջանքդ դնում ես հողի մեջ, իսկ դիմացը ոչինչ չես ստանում։ Տանջանք, մենակ տանջանք»,-Oragir.News-ի հետ զրույցում ասում է տղամարդը։

Հովհաննես Մանուկյանն ասում է, որ ջահելները գյուղը լքում են, գյուղում անելիք չկա, եւ շատ լավ կլինի, որ հեծանիվ քշելու տեղը Նիկոլը թող գյուղեր մտնի, տեսնի՝ մարդիկ ինչպես են ապրում։

Մանրամասները` տեսանյութում։