Վաղարշակ Հարությունյանն այցելել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդարան
copy image url

Վաղարշակ Հարությունյանն այցելել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդարան

Ներքին 8 ամիս առաջ - 18:24 20-08-2024
Ռուսաստանի Դաշնությունում դիվանագիտական առաքելությունն ավարտած ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանն այցելել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդարան:

Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը հրաժեշտի իր խոսքում բարձր է գնահատել Վաղարշակ Հարությունյանի գործունեությունը, ինչի շնորհիվ տեսանելի արդյունքներ են արձանագրվել հայ և ռուս ժողովուրդների հարաբերությունների զորացման գործում:

«Խորապես զգացված ենք այն օգտակար համագործակցության և ուշադրության համար, որ ցուցաբերել եք այս տարիների ընթացքում Եկեղեցու նկատմամբ, ինչպես նաև մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ ներդրված քայլերի համար՝ կարևորելով Հայ եկեղեցու առաքելությունը համայնքի համախմբման, սփյուռքում ազգային ինքնության ու միասնության պահպանման գործում»,- ասել է Եզրաս սրբազանը:

Իր հերթին դեսպան Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Եզրաս սրբազանին՝ արդյունավետ համագործակցության համար:

Ամենից շատ դիտված