Ո՛չ օլիգարխներին․ «Հայփոստ»-ի խանութների սեփականատերերը աղբամաններով փակել են Սարյան փողոցը

Ներքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 15:10 19-08-2024
Սարյան փողոցի «Հայփոստ»-ի խանութների սեփականատերերն այսօր բողոքի ակցիա են կազմակերպել կառավարության դիմաց։

Նրանք նաև աղբամաններով փակել են Սարյան փողոցը և պաստառներ են պահում՝ «Մի՛ սպանեք մանր բիզնեսը», «Ո՛չ օլիգարխներին» գրություններով։

Հիշեցնենք, որ կառավարությունը «Հայփոստ»-ի հետ եկել է համաձայնության առ այն, որ շենքը օտարվի 50 հարկանի բիզնես շենք ներբեռնելու նպատակով։ Շենքի ներսում գործող խանութների սեփականատերերին էլ տարածքը ազատելու համար ժամանակ են տվել մինչև օգոստոսի 19։

Ամենից շատ դիտված