«Բաղրամյան պողոտայում առաջին անգամ կտեղադրվեն խելացի լուսատուներ, յուրաքանչյուր լուսատուն կկառավարվի առանձին»:
Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց «Եղքաղլույս» ՓԲԸ տնօրեն Անդրանիկ Թևոսյանը։
Նրա խոսքով՝ Սեբաստիա և Տիչինա փողոցներում աշխատանքներն ավարտել են, ներկայումս դրանք ընթանում են Բաղրամյան պողոտայում։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ հետաքրքրվեց՝ ի՞նչ է նշանակում խելացի լուսատուներ, ինչին Թևոսյանն արձագանքեց՝ կարող են ամեն լուսատուն առանձին կառավարել: