Սաղ կայֆոտ ա, զենքի հետ խնդիր չկա․ Տելեգրամով կեղծ թղթադրամներից բացի նաև զենքեր են վաճառում
copy image url

Սաղ կայֆոտ ա, զենքի հետ խնդիր չկա․ Տելեգրամով կեղծ թղթադրամներից բացի նաև զենքեր են վաճառում

Ներքին 8 ամիս առաջ - 17:32 17-08-2024
Ներկայումս լայն տարածում են գտել օնլայն հարթակներում իրականացվող առքուվաճառքը։ Մինչ Ոստիկանությունը պայքարում է օնլայն հարթակում թմրամիջոցների վաճառքի դեմ, վերջին շրջանում ակտիվ տարածում է գտել նաև կեղծ թղթադրամի վաճառքն ու նաև զենքի վաճառքը։

Մասնավորապես` տիկտոկյան «Կեղծ փողեր» օգտատերը և տելեգրամյան «Անլեգալ» ալիքը առաջարկում են կեղծ փողեր, իրենց բնութագրմամբ՝ «տերմինալ ուտող», քանի որ, ինչպես իրենք են նշում՝ ցանկացած վճարային տերմինալ ընդունում է վաճառվող կեղծ գումարները։
Սակայն, ինչ ամենակարևորն է, տելեգրամյան այս ալիքում վաճառվում են նաև զենքեր։

Տելեգրամյան վերոնշյալ ալիքում հրապարակվում են նաև վաճառված կեղծ գումարները գնած գոհ գնորդների կարծիքներն ու մեկնաբանությունները։ Բոլորը շնորհակալություն են հայտնում «լավ» աշխատանքի ու չխաբելու համար՝ նշելով, որ սկզբում չէին հավատում, սակայն արդյունքներն իսկապես զարմանալի են և ուրախացնող։

Զենք գնած գնորդներն էլ նշում են «սաղ կայֆոտ ա, զենքի հետ խնդիր չկա»։

Հարկ է նշել, որ խոսքը վերաբերվում է նաև կեղծ վարորդական վկայականներ տրամադրելուն։
Հետաքրքիր է նաև այն հանգամանքը, որ կեղծ գումարների ու վարորդական իրավունքների վկայականների վաճառքով զբաղվող անձը, իր տելեգրամյան ալիքում բացահայտ տարածում է սքրինշոթեր, որտեղ ցույց է տալիս այն վայրերը, որտեղ թողնում է վաճառված «ապրանքը», որպեսզի գնորդը այն վերցնի։

Հիմա հարց է առաջանում՝ ուր են նայում իրավապահ մարմինները՝ Գլխավոր դատախազությունը, Ոստիկանությունը, Քննչական կոմիտեն։

Այն դեպքում, երբ բացահայտ տարածվում են և՛օգտատերերի անունները, և՛ այն տարածքները, որտեղ փոխանցում են գնված գումարները։ Ավելին, խնդրի վերաբերյալ բազմիցս հրապարակումներ են եղել նաև մամուլում։ Սակայն, հաշվի առնելով, որ օնլայն հարթակում նմանատիպ էջերն ու տելեգրամյան ալիքները գնալով շատանում են, ավելանում են նաև զենքով հանցագործությունների թիվը՝տպավորություն է, որ պատասխանատու մարմինների կողմից որևէ տեսանելի քայլ չի ձեռնարկվում այս ապօրինությունները կանխարգելելու ուղղությամբ։

Հիշեցնենք՝ Oragir. News-ն ավելի վաղ անդրադարձել էր կեղծ թղթադրամների վաճառքին։ Սակայն, այդ հրապարակումներից բավական ժամանակ անց «սայլը տեղից չի շարժվում»։

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ
12:37 Հայտնի են ավելի քան 100 հազար ռուս զինվորների անունները, որոնք զոհվել են ուկրաինական հակամարտությունում. BBC