ՔՊ-ական նախկին պատգամավոր Գևորգ Պապոյանը, 2024 թվականի մարտ ամսից զբաղեցնում է Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը, սակայն, այս պաշտոնում դեռևս աչքի չի ընկել որևէ բարենպաստ նախաձեռնությամբ։
Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում, անցորդներից հետաքրքրվել՝ ինչպե՞ս են գնահատում Գևորգ Պապոյանի աշխատանքը։
Նշենք, որ հարցվածներից շատերը ճշտեցին, թե ով է Գևորգ Պապոյանը։ Մի կին էլ պատասխանելով հարցին ասաց․ «Կարծես վատ չի», սակայն, դժվարացավ պատասխանել, թե ինչ փոփոխություններ է տեսնում։
Մի տղամարդ էլ նշեց, որ շատ կարճ ժամանակ է անցել, ինչ Պապոյանը նշանակվել է Էկոնոմիկայի նախարար, և այս պահին դժվար է, որևէ կարծիք արտահայտել։
Մանրամասները՝ տեսանյութում։