Ով փորձի գույքը ոչնչացնել, մենք էլ իրեն կոչնչացնենք․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրենը՝ վարորդին ծեծելու մասին
copy image url

Ով փորձի գույքը ոչնչացնել, մենք էլ իրեն կոչնչացնենք․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրենը՝ վարորդին ծեծելու մասին

Ներքին 8 ամիս առաջ - 16:00 14-08-2024
«Վարորդին ոչ մեկ ծեծի չի ենթարկել։ Վարորդն իր արարքի համար մեկ ապտակ է ստացել։ Սա ոչ մեկի հոր հիմնարկը չի։ Եթե մեկը փորձում է այս հիմնարկի գույքը ոչնչացնի, մենք էլ իրեն կոչնցացնենք»,- Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրեն Բեգլար Կիրակոսյանը՝ անդրադառնալով նշված ՓԲԸ-ի Չարբախի հավաքակայանի պետի կողմից 49 համարի երթուղային ավտոբուսի վարորդին ծեծի ենթարկելու միջադեպին։

Հարցին՝ ի՞նչ գույք է վնասել վարորդը և ինչպե՞ս, Կիրակոսյանը պատասխանեց․
«Ավտոբուսն է վնասել․ մատոռի ռեմենները դանակով սկսել է կտրել։ 2 օր առաջ էինք փոխել։ Միլիոններ ենք ծախսում, իրենք մեզ վատություն են անում։ Բախտը բերել է, որ մի ապտակով բավարարվել է։ Ինքը էնքան կեղտոտ լակոտ է, որ այդ պահին սիմուլյանտություն է արել, թպրտացել, ընկել է գետնին, որ կարողանա այս ամեն ինչի տակից դուրս գա։ Տեղափոխվել է հիվանդանոց, ու ոչ մեկ իրեն էլ բան չի ասել»,- նշեց նա։

Oragir.News-ի տեղեկություններով՝ վարորդին ստիպել են, որ բողոքը հետ վերցնի։ Հարցին՝ այս տեղեկությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ, Կիրակոսյանը պատասխանեց․ «Մենք ոչ մի ստիպող բան ստիպողաբար չենք արել։ Վարորդն ինքն է բողոքը հետ վերցրել»։

Կիրակոսյանի խոսքով՝ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի Չարբախի հավաքակայանի պետ Վահե Բաբաջանյանը կշարունակի աշխատել, իսկ վարորդը կազատվի աշխատանքից։

«Հավաքակայանի պետը այս պահին իր աշխատավայրում է, շարունակում է աշխատել։ Վարորդն աշխատանքից դեռ չի ազատվել, բայց ազատվելու է»,- եզրափակեց նա։

Հիշեցնենք՝ օգոստոսի 7-ին շտապօգնության ավտոմեքենայով անգիտակից վիճակում բուժօգնության է տեղափոխվել «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի թիվ 49 համարի երթուղային ավտոբուսի վարորդ 27-ամյա Դերենիկ Թ․-ն, ով ոստիկաններին հայտնել է, որ «Կորեայի Ձոր»-ում ժամը 09։30-ից մինչև ժամը 10։00-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ նշված ՓԲԸ տնօրեն` Վահե Բաբաջանյանը հարվածներ է հասցրել իր դեմքին, վերցնելով հեռախոսը սպառնացել, որ կվերացնի ընտանիքի անդամներին:

Ամենից շատ դիտված