Թիկնապահները կողքից, ոստիկաններն ու ՊՊԾ-ն՝ թիկունքից. Փաշինյանը հաղթահարում է ցավը

Ներքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 10:11 14-08-2024
Ինչպես արդեն հայտնել ենք, արձակուրդից վերադառնալուց հետո Փաշինյանը վերսկսել է երևանյան հեծանվային զբոսանքը համակիրների հետ։ Այսօրվանից նրանց է միացել նաև Աննա Հակոբյանը։

Որքան էլ Փաշինյանը ցույց տա, որ հեծանվային զբոսանքներն անց է կացնում «ծծանոթ» համակիրների հետ, միևնույն է, դրանք կրկին անցնում են թիկնազորի ուղեկցությամբ։ Զավեշտալի է շարունակում մնալ փաստը, որ Փաշինյանի հետ հեծանիվ են վարում նրա թիկնապահները, իսկ ոստիկաներն ու ՊՊԾ-ն՝ ուղեկցում են զբոսանքը թիկունքից։ Ահա այսպես է ՀՀ վարչապետը հաղթահարում ցավը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հեծանվային զբոսանքներից մեկում Փաշինյանը հայտարարել է՝ հեծանիվը ցավ է, որը պետք է հաղթահարել։