Նախագահ Վահագն Խաչատուրյանը Սերժ Ռուշանյանին նշանակել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։ Մեկ այլ հրամանով էլ Մակար Կիրակոսյանին նշանակել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Այս մասին տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքի փաստաթղթեր բաժնից։