Նորանոր մեդալների ակնկալիքով ևս մեկ անգամ հաջողություն եմ մաղթում մեր մյուս օլիմպիականներին․ Գագիկ Ծառուկյան
copy image url

Նորանոր մեդալների ակնկալիքով ևս մեկ անգամ հաջողություն եմ մաղթում մեր մյուս օլիմպիականներին․ Գագիկ Ծառուկյան

Սպորտ 8 ամիս առաջ - 19:54 04-08-2024
Գագիկ Ծառուկյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Քիչ առաջ Արթուր Դավթյանը գերազանց ցատկերով նվաճեց օլիմպիական փոխչեմպիոնի կոչումը

Սա Հայաստանի օլիմպիական հավաքականի առաջին նշանակալի նվաճումն է այս օլիմպիական խաղերում, ինչի առթիվ ես սրտանց շնորհավորում եմ մեր աշխարհասփյուռ հայրենակիցներին։

Ասել ու նորից եմ ասում, որ այսօր մեր ազգին հաղթանականեր են պետք և միայն այս հաղթական ցնծությամբ ենք մենք վերագտնելու մեր ազգային միասնությունն ու համերաշխությունը։

Նորանոր մեդալների ակնկալիքով ևս մեկ անգամ հաջողություն եմ մաղթում մեր մյուս օլիմպիականներին։

Ամբողջ հայության աղոթքներն ու աջակցությունը մեր օլիմպիականների հետ են։

Աստված մեզ օգնական․․․»

Ամենից շատ դիտված