Պարեկների կողմից ծեծի ենարթկված արցախցի Արամ Երիցյանը չի կալանավորվել
copy image url

Պարեկների կողմից ծեծի ենարթկված արցախցի Արամ Երիցյանը չի կալանավորվել

Ներքին 8 ամիս առաջ - 18:25 04-08-2024
Օրեր առաջ պարեկների կողմից ծեծի ենթարկված արցախցի Արամ Երիցյանն ազատ է արձակվել։ Դատարանը մերժել է նրան կալանավորելու միջնորդությունը: Այս մասին հայտնել է նրա եղբայրը՝ փաստաբան Ռոման Երիցյանը:

«72 ժամը լրանալու հիմքով Արամն ազատության մեջ է։ Կալանավորման հարցով դատարանի որոշումը կհրապարակվի քիչ հետո։

Լրացում։
Կալանավորման միջնորդությունը լրիվությամբ մերժվեց, իսկ ձերբակալումն էլ ճանաչվեց ոչ իրավաչափ։

Լրացում 2։ Դատավոր Նելլի Բաղդասարյանի իրականացրած արդարադատությունն ուղղակի անգնահատելի է»,- հայտնել է նա։

Ամենից շատ դիտված