Պենտագոնի ղեկավարը սեպտեմբերի 11-ի ահաբեկչության գործով երեք կասկածյալի հետ գործարքները չեղարկել է
copy image url

Պենտագոնի ղեկավարը սեպտեմբերի 11-ի ահաբեկչության գործով երեք կասկածյալի հետ գործարքները չեղարկել է

Արտաքին 8 ամիս առաջ - 14:20 03-08-2024
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը չեղյալ է հայտարարել սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների կազմակերպման համար մեղադրվող երեք մեղադրյալների հետ նախաքննական գործարքը, որը մահապատժից խուսափելու հնարավորություն էր տալու:

Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է Պենտագոնի կայքում:

«Իրացնելով իմ լիազորությունները՝ ես սույնով հրաժարվում եմ 2024 թվականի հուլիսի 31-ին ձեր կնքած երեք նախնական համաձայնություններից վերոնշյալ հարցում»,- գրել է Օսթինը Ռազմական հանձնակատար Սյուզան Էսկալիերին ուղղված նամակում:

Պենտագոնը հուլիսի 31-ին հայտարարել է, որ խոստովանության գործարքը կնքվել է, սակայն այլ մանրամասներ չէր հայտնել: