Իրանի իշխանությունները սկսել են ՀԱՄԱՍ-ի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանության հետաքննությունը
copy image url

Իրանի իշխանությունները սկսել են ՀԱՄԱՍ-ի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանության հետաքննությունը

Արտաքին 8 ամիս առաջ - 09:11 31-07-2024
Իրանի իշխանությունները սկսել են Թեհրանում ՀԱՄԱՍ-ի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանության հետաքննությունը: Այդ մասին հայտնում էիրանական Tasnim գործակալությունը։

Արաբական ԶԼՄ-ներն էլ հայտնում են, որ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Հանիան սպանվել Է Թեհրանում այն տան վրա հրթիռի ուղիղ հարվածի հետեւանքով, որտեղ նա կանգ էր առել։

Նշենք, որ ՀԱՄԱՍ-ում արդեն հայտարարել են, որ Հանիան զոհվել է Թեհրանում Իսրայելի հարձակման հետևանքով: ՀԱՄԱՍ-ի առաջնորդի հետ միասին զոհվել է նրա թիկնապահներից մեկը։

Հիշեցնենք՝ 2024 թվականի ապրիլի 10-ին ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Հանիայի երեք որդիները մահացան Իսրայելի կողմից Գազայի հատվածին հասցված հարվածի հետևանքով։

Ամենից շատ դիտված