Հետախուզման մեջ գտնվող 291 անձ է ձերբակալվել Վանում
copy image url

Հետախուզման մեջ գտնվող 291 անձ է ձերբակալվել Վանում

Արտաքին 8 ամիս առաջ - 15:50 30-07-2024
Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Վան քաղաքում ոստիկանական ջոկատների կողմից մի շարք գործողություններ են անցկացվել: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Ոստիկանության նահանգային վարչության կողմից արված հայտարարության համաձայն՝ հետախուզման մեջ գտնվող անձանց հայտնաբերելու նպատակով տարվող աշխատանքների շրջանակներում հուլիսի 21-ից 28-ը ձերբակալվել է 291 անձ:

Նշվում է, որ նրանցից 48-ը դատապարտվել են ընդհանուր առմամբ 177 տարի 11 ամիս և 2 օր ազատազրկման:

Գործողությունների ընթացքում առգրավվել է 2 հրացան, 3 ատրճանակ, 17 պարկուճ, 3 դանակ, մոտոցիկլ և պայթուցիկ նյութեր:

Ամենից շատ դիտված