ԱԱԾ շենքի մոտ շարունակվում է 44-օրյա պատերազմում անհետ կորած, գերեվարված զինծառայողների ծնողների ակցիան։
Oragir.News-ի հետ զրույցում զինծառայողի մայր տիկին Անահիտն ասաց, որ գիշերը մնալու են այստեղ Աբազյանի հետ հանդիպելու, իրենց պահանջները նրան ներկայացնելու նպատակով։
Նա նշեց, որ մի քանի հոգով արժանացել են ընդունելության, զրուցել են ԱԱԾ պատասխանատու պաշտոնյայի հետ, սակայն նրա հետ զրույցն իրենց չի բավարարել, և նրանք շաունակելու ենիրենց ակցիան, մինչև իրենց պահանջները կատարվեն, իրենց տղաների տվյալները ներառվեն անհետ կորածների ցուցակների մեջ։
Մանրամասները՝ տեսանյութում։