Իրանի առաջին փոխնախագահ է նշանակվել Մոհամմադ Ռեզա Արեֆը
copy image url

Իրանի առաջին փոխնախագահ է նշանակվել Մոհամմադ Ռեզա Արեֆը

Արտաքին 8 ամիս առաջ - 20:10 28-07-2024
Մոհամմադ Ռեզա Արեֆը նշանակվել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանի առաջին փոխնախագահ, հայտնում է Mehr-ը։

Մոհամմադ Ռեզա Արեֆը 73-ամյա բարեփոխիչ քաղաքական գործիչ է, որը առաջին փոխնախագահ է եղել նաև Մոհամմադ Խաթամիի վարչակազմի օրոք և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանի հրամանով նշանակվել է Իրանի 14-րդ կառավարության առաջին փոխնախագահ։

Նա նաև Իրանի խորհրդարանի պատգամավոր է եղել և ներկայացրել է Թեհրանը։ Ներկայումս նա Մշակութային հեղափոխության գերագույն խորհրդի անդամ է և Նպատակահարմարության խորհրդի անդամ։ Ավելի վաղ Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին պաշտոնապես հաստատել էր Մասուդ Փեզեշկիանին Իրանի նոր նախագահի պաշտոնում։

Ամենից շատ դիտված