Չնայած՝ Հայաստանի Հանրապետությունը կանգնած է սոցիալ-տնտեսական և անվտանգային մարտահրավերների առաջ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, գտնվելով արձակուրդում, շարունակում է մարզային այցելությունները և մասնակցում է տարբեր միջոցառումների։
Երեկ նա կնոջ՝ Աննա Հակոբյանի, հետ ներկա է գտնվել Արմավիր քաղաքի շատրվանների բացմանը:
Նրա անհոգ և ուրախ միջոցառումներով լեցուն կյանքը բազմաթիվ օգտատերերի կողմից քննադատվում է։
Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում, անցորդներից հետաքրքրվել՝ իրենց կարծիքով՝ շատրվանը անհրաժեշտությո՞ւն է։
Հարցվածներից մի քանիսն ասացին, որ ավելի կարևոր հարցեր կան ՀՀ-ում։
«Լավ բան է, բայց այս պահին դա կարևոր չէ, ավելի կարևոր հարցեր կան»,- ասաց մի կին։
Մեկ այլ քաղաքացի էլ այսպես արտահայտեց իր կարծիքը․ «Այս պահին անհրաժեշտություն է, ես չեմ թաքցնի, որ նա շատ լավ ղեկավար է»։
Մանրամասները՝ տեսանյութում։