Փոքր Վեդիի մանկապարտեզում երեխային դաժան ծեծի են ենթարկել
copy image url

Փոքր Վեդիի մանկապարտեզում երեխային դաժան ծեծի են ենթարկել

Ներքին 8 ամիս առաջ - 17:14 26-07-2024
Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզում երեխային չքնելու համար ծեծի են ենթարկում։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում հայտնեց բնակիչներից մեկը։

«Աշխատակիցներից մեկը այնպես է ծեծել երեխային, որ ամբողջ մարմնի վրա նրա ձեռքերի կարմրած տեղերն են եղել»,- ասաց մեր զրուցակիցը, ապա հավելեց, որ նշված դեպքից մի փոքր տեսանյութ հայտնվել է տելեգրամյան ալիքներում։

Oragir.News-ը կապ հաստատեց Փոքր Վեդի բնակավայրի վարչական ղեկավար Կարեն Ստեփանյանի հետ, վերջինս ասաց, որ միջադեպից տեղյակ չէ։ Նրա փոխանցմամբ գյուղում ընդամենը 1 մանկապարտեզ կա՝ «Զարթոնքը»։

Կատարվածի վերաբերյալ փորձեցինք պարզաբանում ստանալ նաև «Զարթոնք» մանկապարտեզի տնօրենից, սակայն զանգերը անպատասխան մնացին։