Քանի դեռ Նիկոլ Փաշինյանն արձակուրդում է, նրան փոխարինում է Պուտինը. հարցում

Ներքին 8 ամիս առաջ - 10:54 26-07-2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 1 ամիս ժամկետով մեկնել է արձակուրդ։ Քաղաքացիներին հետաքրքրում է, թե ով է նրան փոխարինելու այս օրերին, քանի որ կառավարության կողմից պաշտոնապես որևէ հաղորդագրություն չի եղել դրա վերաբերյալ, և որևէ այլ պաշտոնյայի անուն չի նշվել, ով այս ընթացքում կփոխարինի Փաշինյանին և պատասխանատու կլինի Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների համար։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում, անցորդներից հետաքրքրվել՝ իրենց կարծիքով՝ ո՞վ է ղեկավարում մեր պետությունը, քանի դեռ Նիկոլ Փաշինյանն արձակուրդում է։

Հրացվածներից ոմանք պատասխանեցին, որ հենց Նիկոլ Փաշինյանն էլ ղեկավարում է։ Մեկ այլ քաղաքացի նշեց, որ չի տեսել որևէ տեղեկություն Նիկոլ Փաշինյանին փոխարինելու մասին։

Մեր հարցին մի տղամարդ հեգնանքով պատասխանեց․ «Փաստորեն անտեր մնացինք, որ ինքը չկա՝ ոչ մեկը։ Նա լինի, չլինի՝ ոչ մի նշանակություն չունի»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում