Փոշի, անձրևին էլ՝ ցեխ. Գյումրու «Սլաբոտկա» թաղամասում մեկ տարի է՝ շինաշխատանքներ են

Ներքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 21:04 25-07-2024
Արդեն գրեթե մեկ տարի է՝ Գյումրու Վարդան Աճեմյան փողոցը, որը ավելի հայտնի է որպես «Վառեմ-մարեմ-ի բալկոնի փողոց», քանդված է՝ կոյուղագծերը փոխարինելու և ապա փողոցը վերականգնելու նպատակով։

Այսօր Oragir.News-ի թղթակիցը եղել է վերոնշյալ փողոցում և ֆիքսել, որ ոչ միայն այդ, այլ նաև տվյալ թաղամասի մի շարք այլ փողոցներ նույն վիճակում են, իսկ Աճեմյան փողոցը ծայրից ծայր քանդված է։



Հատկանշական է, որ հարակից Տերյան փողոցի վրա Oragir.News-ի թղթակիցը ֆիքսել է Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի մի ցուցանակ, որտեղ նշված է՝ Աճեմյան, Հանեսօղլյան, Ջիվանու փողոցների վերականգնման մեկնարկը 2023-ի օգոստոսի 15-ին, իսկ ենթադրելի ավարտը 2024-ի օգոստոսի 9-ին է։



Ինչպես նկատում է մեր թղթակիցը, սույն փողոցների՝ նշված ժամկետներում ամբողջական ավարտի համար անհրաժեշտ է հսկայական աշխատուժ, մեգահզոր տեխնիկա։ Այնուամենայնիվ, լինենք լավատես և սպասենք օգոստոսի 9-ին՝ տեսնելով այդ փողոցների՝ ամբողջապես ավարտված վերականգնման աշխատանքները։



Հավելենք, որ այս փողոցի վրա է գտնվում նաև Շիրակի մարզային գրադարանը, Վառեմ-մարեմ արվեստանոցը, Գյումրու համար 1 ավագ դպրոցը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված