Մինչև կիրառվելը` Հայաստանի պատմության դասագրքերը պետք է գրախոսվեն Ստամբուլում և Բաքվում
copy image url

Մինչև կիրառվելը` Հայաստանի պատմության դասագրքերը պետք է գրախոսվեն Ստամբուլում և Բաքվում

Ներքին Խոսք 8 ամիս առաջ - 17:00 25-07-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Չնայած մասնագետների և հանրության լայն շերտերի դժգոհությանը՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հուլիսի 11-ի նիստում հաստատեց «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» անվանափոխելու որոշումը։ Որոշման նախագիծը ներկայացնելիս՝ Ժաննա Անդրեսայանը պարզաբանեց՝ «Հայոց պատմության» առարկայի անվանումը խնդրահարույց է թվում, քանի որ Հայք բառը գրաբարից թարգմանվում է Հայաստան, հայեր, բայց իրավական պետության պատմության ներկայացման դասավանդման գործընթացում լիարժեք չի փոխանցում պետության գաղափարը։

Թեպետ այս որոշման ընդունումից հետո սեպտեմբերից դպրոցներում աշակերտները կսկսեն սովորել ոչ թե հայոց, այլ Հայաստնանի պատմություն, սակայն Փաշինյանի կաբինետը դեռևս չի փոփոխել «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքը, ինչը նշանակում է, որ բուհերի ուսանողները կշարունակեն սովորել Հայոց պամտություն։ Մի շարք մասնագետների համոզմամբ՝ այս իրողությունը խնդրահարույց է։

Oragir.News-ի հետ զրույցում կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը շեշտեց, որ երբ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում՝ e-draft.am-ում, որտեղ հասարակության անդամները, թեմայով հետաքրքրվող մասնագետները՝ տվյալ դեպքում ուսուցիչներն ու դասախոսներն իրենց կարծիքն արտահայտելու և քվեարկելու իրավունք ունեն, «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» անվանափոխելու նախագիծը շրջանառության մեջ դրվեց, հարթակի գոյության ողջ պատմության մեջ դարձավ միակ նախագիծը, որի քվերակությանը շուրջ 30 հազար մարդ մասնակցեց և ավելի քան 500-ն էլ բացասական կարծիք հայտնեց։

«Ստացվեց այնպես, որ կառավարությունը չանսաց, բանի տեղ չդրեց այս մարդկանց կարծիքը, և իր էշն առաջ քշեց, այսինքն՝ կառավարության նիստով այդ որոշումը կայացվեց։ Չնայած նախարարը դրանից հետո հայտարարությամբ հանդես եկավ, որ դասագրքերում հիմա բովանդակային փոփոխություններ չեն արվելու, սակայն դա չի նշանակում, որ դրանք ընդհանրապես չեն արվելու։ Պարզ է, որ դա տեխնիկապես էլ հնարավոր չի լինի։ Այսինքն՝ այս քաղաքականությունը, որը մեր կառավարությունը հետևողականորեն վարում է, և ժամանակի ընթացքում բերելու է նրան, որ դպրոցական դասագրքերում էլ փոփոխություններ կլինեն, որոնք էլ անպայման կանդրադառնան բուհական դասագրքերի և դասընթացների վրա, եթե դրանց դեմ ինչ-որ բան չարվի»,- ասաց նա։

Oragir.News-ի հարցին՝ խնդրահարո՞ւյց չէ, որ դպրոցներում «Հայաստանի պատմություն» է ուսուցանվելու, իսկ բուհերում «Հայոց պատմություն»՝ Ատոմ Մխիթարյանը պատասխանեց, որ կարող է այդպես լինել, քանի որ առնվազն այս փուլում ոչ մի բովանդակային փոփոխություն չի լինելու։ Նրա խոսքով՝ երբ կսկսեն արդեն առարկայի բովանդակությունը փոխել, այդ ժամանակ արդեն կարևոր չէ, թե դասագիրքն ինչպես կկոչվի։

«Ընդ որում, սա էլ է դասախոսից կախված, օրինակ՝ կարող են նույն առարկան անցնել, իսկ բովանդակությունը լրիվ ուրիշ բան լինի։ Սա կախված է նրանից, թե ինչպիսի դասախոս կլինի, և նա ինչպիսի մոտեցում կցուցաբերի։ Դասախոսներն ու ուսուցիչները ազատություն ունեն, նրանք կարող են իրենց նախընտրած տարբերակով դասընթացը կազմակերպել, այնպես չի, որ նրանց ամեն մի քայլը վերահսկվում է։ Ազգային արժեքներով դաստիարակված և այդ արժեքները կրող թե՛ ուսուցիչները, թե՛ դասախոսները շարունակելու են դասավանդել այն, ինչն իրենց հոգեհարազատ է»,- նշեց նա։

Կրթության փորձագետի համոզմամբ՝ քանի դեռ սերունդը չի փոխվել, կառավարության որոշումներով դժվար կլինի ինչ-որ բան փոխել․ «Մյուս կողմից շատ ուսուցիչներ ինձ էլ են բողոքել, որ կարող են որոշակի ճնշումներ լինել, եթե նրանք շարունակեն հին դասագրքերով ու ծրագրերով դասավանդել, և նրանք զգուշանում են արդեն»։

Oragir.News-ի հարցին, թե բովանդակային ի՞նչ փոփոխություններ կարող են իրականացվել առաջիկա տարիներին՝ Ատոմ Մխիթարյանը նշեց՝ եթե շատ ծայրահեղ պատասխանի այս հարցին, ապա կասի, որ այդ դասագրքերը պետք է գրախոսվեն Բաքվում, նոր գան Հայաստան՝ դպրոցներում կիրառվելու համար։ Նրա խոսքով՝ ամեն բան տանում է նրան, որ յուրաքանչյուր բան նաևառաջ պետք է հաստատվի Ստամբուլում և Բաքվում, հետո միայն դրանք Հայաստանի դպրոցներում դասավանդվեն։

«Իրականում իմ մտավախությունն այն է, որ մեր երկրում կան այնպիսի ստրկամիտ մտավորականներ, որոնք կարող են այդպիսի դասագրքեր գրել և այնտեղից հանել հայոց պատմությանը բնութագրական այնպիսի թեմաներ, ինչպիսիք են օրինակ սփյուռքի պատմությունը, այն շրջանի հայոց պատմությունը, երբ Հայաստանը պետականություն չի ունեցել, որն իսկապես վտանգավոր է մեր ինքնության պահպանման համար»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
22:30 Փաշինյանը լավատես է, դրա համար է վստահ, որ պատերազմ չի լինի․ հարցում
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի

Ձեզ գուցե հետաքրքրի