Շուտով հնարավորություն կունենանք տրանսպորտում նաև բանկային քարտով վճարում կատարել․ Ավինյան

Ներքին 8 ամիս առաջ - 16:07 24-07-2024
Ամբողջական նոր համակարգին անցումը տեղի է ունենալու հունվարի 1-ից։ Տոմսային միասնական համակարգի ներդրման փորձարկման շրջանում ենք գտնվում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 24-ին հրավիրված ասուլիսում ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանն, անդրադառնալով հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգին անցնելուն և թանկացմանն առնչվող հարցին։

«Շուտով ունենալու ենք հնարավորություն բանկային քարտով ուղիղ տոմս գնելու, կամ դրա փոխարեն վճարում անելու։ Ունենալու ենք նաև տոմսային քարտերի հնարավորությունը։ Մենք ուզում ենք ամբողջական համակարգը պատրաստ լինի, և հունվարի 1-ից նոր համակարգը նեդրվի»,- ասաց քաղաքապետը, նշելով, որ թանկացումը ոչ բոլորի վրա է զգացվելու։ Ավինյանի կարծիքով՝ ովքեր հաճախ են օգտվում տրանսպորտից, նրանց համար գուցե ավելի էժան լինի, իսկ ովքեր ավելի նվազ քանակով են օգտվում, նրանց համար մի փոքր ավելի թանկ կարող է լինել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված