Նորակառույցում բնակարան, Land Rover, 42 մլն դրամ եկամուտ․ Ալեն Սիմոնյանի և կնոջ ունեցվածքը
copy image url

Նորակառույցում բնակարան, Land Rover, 42 մլն դրամ եկամուտ․ Ալեն Սիմոնյանի և կնոջ ունեցվածքը

Ներքին 8 ամիս առաջ - 19:00 22-07-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Հայաստանում 2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխության հետևանքով իշխանության եկած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները նախորդ տարիներին անհամեմատ բարելավել են իրենց բարեկեցությունը՝ դառնալով առնվազն դրամային միլիոնատերեր։

Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել իշխանական գործիչների կողմից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված գույքի և եկամուտների հայտարարագրերը և ներկայացնում իր ընթերցողներին։ Այսօր ուսումնասիրել ենք Ալեն Սիմոնյանի և նրա կնոջ՝ Մարիամ Մարգարյանի հայտարարագրերը։

Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը 2018-ի իշխանափոխությունից հետո 6-րդ գումարման խորհրդարանում մի կարճ շրջան եղել է շարքային պատգամավոր՝ «Ելք» խմբակցությունից, 2019-2021 թվականներին՝ 7-րդ գումարման խորհրդարանի փոխնախագահ, իսկ 8-րդ գումարման խորհրդարանում՝ 2021-ի օգոստոսի 2-ից առ այսօր վերջինս զբաղեցնում է ԱԺ նախագահի պաշտոնը։

Հաշվետու տարում Ալեն Սիմոնյանը հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ 1 բնակարան՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում։ Այս բնակարանը, որը գտնվում է Արշակունյաց պողոտայի «Բյուրեղ» բնակելի թաղամասում, Սիմոնյանը ձեռք էր բերել դեռևս 2022 թվականին։ Տարեվերջին այս բնակարանը պահպանվել է։

Ալեն Սիմոնյանը 53․806․000 դրամ փոխառություն է ունեցել «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ից, որն էլ հենց կառուցում է «Բյուրեղ» բնակելի թաղամասը և պատկանում է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանին։

2023 թվականին Ալեն Սիմոնյանն ունեցել է 22․692․300․18 դրամ եկամուտ։ Այս գումարից 17․944․574 դրամը Ազգային ժողովից ստացած աշխատավարձն է, 3․299․665 դրամը ՀՀ Ֆինանսների նախարարությունից, իսկ 353.46 դոլարը Հայէկոնում բանկից ստացած փոխառությունը։ Ալեն Սիմոնյանը եկամուտներ է ստացել նաև լրագրողների և հասարակական-քաղաքական գործիչների հետ ունեցած դատական հայցերից, մասնավորապես՝ 257․000 դրամ լրագրող Անի Գևորգյանից, 240․000 դրամ պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանից, 814․000 դրամ Գեղամ Սիմոնյանից։

Սիմոնյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 858․410․9 դրամ և 705․7 դոլար, որը տարեվերջին կազմել է 1․692․058․2 դրամ։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 63․693․429.03 դրամ։

Ալեն Սիմոնյանն իր եկամուտներից ընդհանուր 9․103․148 դրամ հատկացրել է վարկի մարմանն ուղղված վճարումներին։

Ալեն Սիմոնյանի կինը՝ Մարիամ Մարգարյանը, իր հայտարարագրում նշել է Երևանի կենտրոնում գտնվող մի բնակարան, որը վերջինս ձեռք է բերել դեռևս 2014 թվականին։ Բնակարանը տարեվերջին պահպանվել է։

Ի տարբերություն իր ամուսնու՝ Մարիամ Մարգարյանը հայտարարագրել է նաև ավտոմեքենա․ 2021 թվականի արտադրության Land Rover՝ գնված 2021 թվականին։ Այս ավտոմեքենան նույնպես տարեվերջին պահպանվել է։

Մարիամ Մարգարյանը նույնպես իր հայտարարագրում նշել է 53․920․000 դրամ փոխառությունը՝ «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ից։

Ընթացիկ տարում Ալեն Սիմոնյանի կինը ունեցել է 20․044․255 դրամ եկամուտ, որից 8․192․002 դրամը «ՖՐԻ ՆՅՈՒԶ»-ից, իսկ 600000 դրամը «ԷՖԷՄԷՖ ԳՐՈՒՊ»-ից ստացած աշխատավարձն է, 10․800․000 դրամը Էֆ ԷՄ ԷՖ Գրուպ ՍՊԸ-ից, 447․003 դրամը ԱմերիաԲանկ ՓԲԸ-ից վարկի տեսքով ստացած փոխառությունը, ևս 5250 դրամ՝ վերջինս ստացել է ՀՀ Ֆինանսների նախարարությունից։

2023-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ Մարիամ Մարգարյանի վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը կազմել է 42․979․193 դրամ։

Ալեն Սիմոնյանի կնոջ բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 9457 դրամ, որը տարեվերջին կազմել է 11,884.68 դրամ։

Վերջինս որպես կանխիկ դրամ տարեսկզբին հայտարարագրել էր 2․500․000 դրամ և 2100 դոլար, որը տարեվերջին կազմել է 3․300․000 դրամ և 1500 դոլար։

Մարիամ Մարգարյանն իր եկամուտներից 6,522,211 դրամ հատկացրել է վարկի մարմանն ուղղված վճարումներին։

Ամենից շատ դիտված