Լվովում սպանվել է Ուկրաինայի ամենահայտնի ազգայնական գործիչներից մեկը
copy image url

Լվովում սպանվել է Ուկրաինայի ամենահայտնի ազգայնական գործիչներից մեկը

Արտաքին 9 ամիս առաջ - 17:46 20-07-2024
Ուրբաթ երեկոյան Լվովում սպանվել է Ուկրաինայի ամենահայտնի ազգայնական գործիչներից մեկը՝ Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Իրինա Ֆարիոնը։ Գրում է «Ազատությունը»։

Ուկրաինական ոստիկանության տեղեկություններով՝ անհայտ տղամարդը ատրճանակից կրակել է քաղաքական գործչի գլխին։

Հարձակվողը, ըստ ականատեսների, մեկ կրակոց է արձակել նրան քունքին։ Ֆարիոնին տեղափոխել են հիվանդանոց։ Բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։

Ֆարիոն բանասեր է, Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախկին պատգամավոր «Սվոբոդա» ծայրահեղ աջ կուսակցությունից, որը հայտնի է ուկրաինական լեզվին աջակցող արմատական ​​հայտարարություններով։

ախորդ տարի նա հայտնվել էր սկանդալի կիզակետում այն բանից հետո, երբ հայտարարել էր, որ «ուկրաինական բանակի կազմում կռվող ռուսախոս զինվորականները իսկական ուկրաինացիներ չեն»։

Ամենից շատ դիտված