Բնակելի շենքերից 40 մետր հեռավորության վրա գտնվող կիսակառույց շենքը պայթեցնելու լուրը անհանգստացրել է շենքի բնակիչներին, և այսօր՝ հուլիսի 19-ին Պարույր Սևակ 5-րդ շենքի բնակիչները հանդիպում ունեցան Վազգեն Պետրոսյանի հետ, ում հետ քննարկեցին կիսակառույց շենքը պայթոցնելու հարցը։
Oragir.News-ը ներկա գտնվեց բողոքի ակցիային, նկարահարահանեց կիսակառույց շենքը և դրա հարակից տարածքները։
Պետրոսյանի խոսքով՝ երկուշաբթի օրը հստակ պարզ կլինի պայթեցման օրերը։
Վազգեն Պետրոսյանը նաև պնդում է, որ եթե երկրաշարժ լինի, և շենքը փլուզվի, ինքը պատասխանատու չէ։
Բնակիչները մտահոգված են, եթե երկու օր ժամանակ է իրենց մնում մինչ շենքը պայթեցնելը, ապա ինչպես են հասցնելու կասեցնել գործընթացը։
Բնակիչներից մեկն էլ իր խոսքում նկատեց, որ ժամանակը շատ սուղ է և պետք է մտածել, թե ինչ քայլեր կարող են ձեռնարկել։
«Եթե շենք են քանդում և շենքը բերում են այսպիսի սեյսմակայունության դա նշանակում է, որ նախապես պետք է այդ շենքը սահմանափակվի դեղին ժապավեններով, հանրային կերպով հստակ նշվի օր և ժամ։ Քանի որ աստված չանի երեխան բակում կարող է խաղալ և շենքը փլուզվի»,-ասաց բնակիչներից մեկը։
Հիշեցնենք, որ այն ընկերությունը, որը ձեռք է բերել շենքը Կամ Դեվելոփմենթս ընկերությունն է:
Մանրամասները՝ տեսանյութում։