Կոտայքում «Յակ» ուղղաթիռը վթարի է ենթարկվել․ կա 2 զոհ․ shamshyan.com
copy image url

Կոտայքում «Յակ» ուղղաթիռը վթարի է ենթարկվել․ կա 2 զոհ․ shamshyan.com

Ներքին 9 ամիս առաջ - 10:59 19-07-2024
Այսօր՝ հուլիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։50-ի սահմաններում Եղվարդի վարչական տարածքում՝ «Լճեր» կոչվող հատվածում, ուղղաթիռ է վթարվել, ինչի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, կան զոհեր։

Այս պահին դեպքի վայրում հայտնաբերվել է վթարված «Յակ» ուղղաթիռ, որի մեջ հայտնաբերել են 2 դի։ Այն բախվել է քարերին, ապա՝ հողաթմբին։

Ժամանել են շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են մահերը։

Այս պահին իրավապահները սպասում են, որպեսզի ժամանեն ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի խումբը, ինչպես նաև զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննիչները։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված