Սիրիայում խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը երկարացվել է երկու ժամով
copy image url

Սիրիայում խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը երկարացվել է երկու ժամով

Արտաքին 9 ամիս առաջ - 20:53 15-07-2024
Սիրիայի Ժողովրդական խորհրդի պատգամավորների ընտրության քվեարկության գործընթացը երկարացվել է երկու ժամով՝ մինչև տեղական ժամանակով ժամը 21։00-ն։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, SANA-ի փոխանցմամբ՝ հայտնել է Ընտրությունների վերահսկման բարձրագույն դատական ​​կոմիտեի ղեկավար Ջիհադ Մուրադը։

Նրա խոսքով՝ ընտրություններն անցնում են առանց միջադեպերի կամ քվեարկության կարգի լուրջ խախտումների։

8 հազար 2 հարյուր ընտրատեղամասում քվեարկությունը սկսվել է ժամը 07:00-ին և պետք է ավարտվեր ժամը 19:00-ին: Երկրի բոլոր մարզերը ներկայացնող Հազար 5 հարյուր 16 թեկնածուներ պայքարում են խորհրդարանական 2 հարյուր 50 տեղի համար։