Հերթական կռիվը․ Ավինյանի աշխատողները պոկել են տուրիստական գովազդները

Ներքին 9 ամիս առաջ - 15:40 15-07-2024
Քիչ առաջ Մաշտոցի 20 հասցեում կայանված տուրիստական ավտոմեքենաների վրայից Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները հեռացրել են գովազդային պաստառները։

Oragir.News-ի թղթակցի փոխանցմամբ՝ տուրիստական գործակալության ավտոմեքենաների վարորդների և քաղաքապետարանի աշխատակիցների միջև լեզվակռիվ, ապա հրմշտոց է սկսվել, որը կանխվել է ոստիկանության աշխատակիցների կողմից։

«Առանց որևէ բառ ասելու քաղաքապետարանի աշխատակիցները մոտեցան ավտոմեքենային ու պոկեցին փակցված պաստառները, շպրտեցին գետնին ու հրամայական տոնով ասացին, որ դրանք տարածքից վերացնենք։ Հարցրինք ի՞նչ են անում, ասացին՝ հրաման է, գովազդներն արգելված են։ Արդեն հերթը մեզ հասավ»,- նշեց վարորդներից մեկը։

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները, շրջելով մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում, ապամոնտաժվում են չափորոշիչներին չհամապատասխանող գովազդները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում