Դեպի Երևան չվերթի ուղևորներին երկու ժամ պահել են ինքնաթիռում
copy image url

Դեպի Երևան չվերթի ուղևորներին երկու ժամ պահել են ինքնաթիռում

Ներքին 9 ամիս առաջ - 17:14 12-07-2024
Մոսկվա-Երևան չվերթի ուղևորներին երկու ժամ պահել են ինքնաթիռում` օդանավի անսարքության պատճառով։ Այս մասին գրում է SHOT Telegram ալիքը։

Հաղորդվում է, որ «Ютэйр» ավիաընկերության ինքնաթիռը Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանից Երևան պետք է թռչեր հինգշաբթի օրը՝ ժամը 20:50-ին։

Վայրէջքը տեղի է ունեցել ժամանակին, ինքնաթիռը շարժվել է դեպի թռիչքուղի, իսկ հետո վերադարձել տերմինալ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ուղեւորներին մոտ երկու ժամ պահել են տոթ սրահում։ Բորտուղեկցորդուհիները հայտնել են, որ ինքնաթիռը տեխնիկապես անսարք է եղել և մարդկանց հեռացրել են ինքնաթիռից։ Telegram ալիքի տվյալներով՝ շատ ուղևորներ չեն հասցրել Երևանից նախատեսված մյուս թռիչքներին։ Հաղորդվում է, որ Ютэйр ավիաընկերությունների ներկայացուցիչները հրաժարվել են փոխհատուցել տոմսերի արժեքը։

Տեսանյութն՝ այստեղ

Ամենից շատ դիտված