Իշխանությունն ուզում է վերացնել մեր ազգայինն ու հայ տեսակը․ հարցում

Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 9 ամիս առաջ - 12:00 12-07-2024
Նիկոլ Փաշինյանի կառավարությունը երեկ ընդունեց որոշում որով այսուհետ դպրոցներում «Հայոց պատմության» դասագրքի անվանումը, փոխարինվելու է «Հայաստանի պատմություն»-ով։ Այս հարցը երեկ հանգուցալուծվեց կառավարության նիստում։

Oragir.News-ը հարցում իրականացրեց մայրաքաղաքի փողոցներով, անցորդներից հետաքրքրվելով, իրենց կարծիքով՝ ինչո՞ւ կառավարությունը որոշեց «Հայոց պատմություն» դասագրքի անվանումը փոխարինել «Հայաստանի պատմություն»-ով։

«Իշխանությունն ուզում է վերացնել մեր ազգայինն ու հայ տեսակը»,- ասաց անցորդներից մեկը։ Ոմանք հրաժարվեցին պատասխանել մեր հարցերին։ Մի ծեր տղամարդ էլ նկատեց, որ իշխանության գործելաոճը նշանակում է, որ պետք է մոռանանք մեր մշակույթը․ «Մեր տատերին պապերին սրբությունը պետք է մոռանանք, ո՞նց կարելի է»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված