Ռաֆոն կոտրվածքներ է ստացել, կյանքին վտանգ չի սպառնում. վիրավոր զինվորներից մեկն Ազատանից է
copy image url

Ռաֆոն կոտրվածքներ է ստացել, կյանքին վտանգ չի սպառնում. վիրավոր զինվորներից մեկն Ազատանից է

Ներքին 9 ամիս առաջ - 17:55 11-07-2024
Արդեն հայտնել էինք, որ այսօր հուլիսի 11-ին, ողբերգական դեպք է եղել Սյունիքի մարզում։ Զորացրված զինծառայողներին տեղափոխող ավտոմեքենան վթարի է ենթարկվել, հայտնվել ձորում, ինչի հետևանքով մեքենայի վարորդը և զորացրված զինծառայողներից մեկը տեղում մահացել են։ Մյուս 3 զինծառայողներին տեղափոխել են հոսպիտալ։

Oragir.News-ի տեղեկություններով վթարի հետևանքով 3 վիրավորները Շիրակի մարզից են։

Մեր տեղեկություններով վիրավորներից մեկը Ռաֆիկ Ոսկանյանը Շիրակի մարզի Ազատան համայնքից է։
Oragir.News-ը կապ է հաստատել Ազատանի վարչական ղեկավար Սեյրան Ոսկանյանի հետ, ով զորացրված զինվորի հորեղբոր տղան է։

«Այս պահին մենք Երևանում ենք, սպասում ենք, Ռաֆոյի կյանքին վտանգ չի սպառնում, կոտրվածքներ է ստացել։Փառք Աստծո ամեն ինչ նորմալ է»,-հայտնեց Ազատան համայնքի վարչական ղեկավար Սեյրան Ոսկանյանը։

Ամենից շատ դիտված