Աննա Վարդապետյանն այցելել է Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն
copy image url

Աննա Վարդապետյանն այցելել է Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն

Ներքին 9 ամիս առաջ - 14:47 11-07-2024
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2024 թվականի հուլիսի 10-ին այցելել է Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ և ներկա գտնվել Պատանիների և դեռահասների ծանրամարտի բաց առաջնությանը:

Գլխավոր դատախազի կողմից առաջնությանը ներկա լինելու նպատակը մրցույթին մասնակցող 12-ամյա պատանիներից մեկին իր աջակցությունը հայտնելն էր:

Առաջնությունից հետո Աննա Վարդապետյանը 25 կիլոգրամ քաշային կարգում առաջին հորիզոնականը զբաղեցրած պատանու ուղեկցությամբ հյուրընկալվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ում:

Հանրապետության գլխավոր դատախազը ՊՈԱԿ-ի տնօրեն Լամարա Աբրահամյանի հետ շրջել է Կենտրոնում, ծանոթացել է շենքային պայմաններին՝ եղել է երեխաների ժամանցի սենյակներում, ննջասենյակներում, հետաքրքրվել է շուրջօրյա խնամք ստացող երեխաների կրթական ծրագրերով և զրուցել Կենտրոնի սաների հետ։

Ամենից շատ դիտված