«Պրոգրես» համալսարանի կերպարանափոխությունը. հնդիկները մնալու տեղ ունեն
copy image url

«Պրոգրես» համալսարանի կերպարանափոխությունը. հնդիկները մնալու տեղ ունեն

Ներքին 9 ամիս առաջ - 23:15 09-07-2024
Գյումրիում հատկապես վերջին տարիներին մեծացել է օտարազգի ուսանողների հոսքը Հնդկաստանից, Ինդոնեզիայից, Շրի Լանկայից և աֆրիկյան այլ պետություններից։

Գյումրիի «Պրոգրես» համալսարանը, «World directory of medical schools» միջազգային կազմակերպության հետ համագործակցելով, հարյուրավոր արտասահմանցի ուսանողների է հրավիրել Գյումրի։

Հատկապես շատ են հնդիկ ուսանողները, ովքեր Գյումրիում բժշկական կրթություն են ստանում։

25-ամյա Ադրիշ Դհառանը Հնդկաստանի Կալկաթա քաղաքից է եկել Հայաստան։ Եկավ ու մնաց, հիմա չի բացառում, որ ընդմիշտ Գյումրիում կմնա, չնայած որ հետագա նպատակները Միացյալ Նահանգների հետ են կապված։ Ադրիշը 2 տարի է՝ Գյումրիում է սովորում, ընդհանուր բժշկության 6-րդ կուրսում, բայց ասում է՝ իրեն սրտաբանության մեջ է տեսնում, հավանաբար կրթությունը կշարունակի հենց այդ ուղղությամբ։

Որ հնդիկները Գյումրիից չգնան, «Պրոգրես» համալսարանի երկրորդ մասնաշենքում լուծել են նաեւ հնդիկների մնալու տեղի հարցը։
Համալսարանի երկրորդ մասնաշենքը «կերպարանափոխվոլուց» հետո ծառայում է հնդիկ ուսանողներին, որպես ուսանողական հանրակացարան։