Փորձե՞լ եք «քենսըլ» անել որևէ միջոցառում, որին 2020-ից հետո մասնակցել են Փաշինյաններն ու ՔՊ մյուս «վերնախավը»
copy image url

Փորձե՞լ եք «քենսըլ» անել որևէ միջոցառում, որին 2020-ից հետո մասնակցել են Փաշինյաններն ու ՔՊ մյուս «վերնախավը»

Միտք 9 ամիս առաջ - 10:29 08-07-2024
Երգչուհի, երգահան, լրագրող Լիլիթ Բլեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ուզում եմ հիշել` նույնքան միահամուռ ու նպատակասլաց փորձե՞լ եք "քենսըլ" անել որևէ միջոցառում, որին 2020-ից հետո մասնակցել են պատերազմի մեղավոր, հազարավոր ջահել կյանքերի կորստի գլխավոր պատասխանատու Փաշինյաններն ու ՔՊ մյուս «վերնախավը»։

Մեր ջահել կյանքերի հանդեպ հանցագործություններն ուրեմն պակա՞ս ծանր էին, քան Քեվին Սփեյսիի «ձեռնձգությունները»։

Մեր բոլորի կյանքերի ու մեր բոլորի երկրի հետ կատարվածը ձեզ համար փաստորեն լրիվ նորմա՞լ էր»։

Հիշեցնենք, որ Սփեյսիի հետ Ամերիկյան համալսարանում նախատեսված հանդիպումը չեղարկվել է։

«Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը նշել էր, որ Հայաստանի Ամերիկյան համալսարանի կողմից Սփեյսիի հետ հանդիպման չեղարկումը տեղի է ունեցել տարատեսակ ՀԿ-ների ճնշման ներքո։

Նշենք, որ հանրահայտ դերասանի դեմ մոտ մեկ տասնյակ տարբեր դրվագներով մեղադրանքներ էին ներկայացվել Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում։ Խոսքը հիմնականում սեռական ոտնձգության դեպքերի մասին է։

Ամենից շատ դիտված