Փաշինյանը Անկախության հռչակագրին վերաբերող տողը ջնջելու հող է պատրաստում
copy image url

Փաշինյանը Անկախության հռչակագրին վերաբերող տողը ջնջելու հող է պատրաստում

Ներքին Միտք 9 ամիս առաջ - 09:00 06-07-2024
Սոցիալ հոգեբանության, ժողովրդի մտածողության վրա էական ազդեցություն ունի երկրի ղեկավարի, առաջնորդի խոսքը։ Եթե ժողովրդի պատկերացումները քաղաքականության, պետության, սահմանադրության մասին ոչ համարժեք են իրականությանը, անտրամաբանական են կամ անբարոյական, ապա այդ հարցում ամենամեծ մեղավորը պետության ղեկավարն է։

Հուլիսի 5-ի տոնական ուղերձում Նիկոլ Փաշինյանը արել է պոպուլիստական շահարկումներ և տրամաբանական սխալներ։ Եթե ժողովուրդը լուրջ ընդունի դա, ապա նրա պատկերացումները ավելի կհեռանան իրականությունից, կխորանա հասարակության սխալ ընթացքը, որը կարող է կրկին աղետի պատճառ դառնալ։

Ավելին՝ Փաշինյանն իրեն իրավունք է վերապահում սահմանել, թե ինչպես է մտածում քաղաքացին։ «Քաղաքացին համարում է, որ իշխող վերնախավն է այդ տեքստը ստեղծել, հայտարարել դրա ընդունման մասին և, ըստ էության, ներդրել այն Հայաստանում»,- ասել է նա։ Այստեղ մի քանի վտանգավոր բան կա։ Նախ գրեթե բոլոր երկրներում սահմանադրության տեքստը ստեղծում են մի խումբ մարդիկ, հետո ժողովուրդը հանրաքվեով կամ ընտրյալների միջոցով ընդունում է այն։ Նույնպես եղել է նաև ՀՀ-ում։ Այլ հարց է, որ դրանց հանրաքվեների ժամանակ եղել են ընտրակեղծիքներ, որոնք առաջացնում են քրեական պատասխանատվության և լեգիտիմության խնդիրներ։ Եթե ՔՊ-ական իշխանությունը կարծում է, որ նախորդ սահմանադրական հանրաքվեներն անցել են կեղծիքներով, ապա պիտի համապատասխան վարույթներ նախաձեռնի, մտնի դատարան, ապացուցի, որ դրանք կեղծված են և գործող սահմանադրությունն ու դրանից բխող բոլոր օրենքները հռչակի առ ոչինչ։ Եթե այսպիսի բան չի անում, ապա նրա ասածը շահարկում է։

Հաջորդ շահարկումն այս է՝ «Մեզ պետք է նոր Սահմանադրություն, որը ժողովուրդը համարի իր ստեղծածը, իր ընդունածը, համարի, որ այն, ինչ նրանում գրված է՝ իր պատկերացումն է իր ստեղծած պետության և այդ պետության մեջ մարդկանց, քաղաքացիների հարաբերությունների մասին»։ Եթե նկատի ունի հանրաքվեին ժողովրդի մասնակցությունը, ապա «իր ստեղծածը, իր ընդունածը» բառերն ավելորդ են։ Իսկ եթե ձգտում է բացարձակ՝ 100 տոկոսանոց արդյունքի, ապա դրան հնարավոր է հասնել միայն բռնապետության պայմաններում։ Հետևաբար՝ Փաշինյանի այս խոսքը կարելի է ընդունել որպես բռնապետություն հաստատելու վտանգավոր մտադրության մասին ահազանգ։

Իսկ Փաշինյանի ուղերձի ամենավտանգավոր հատվածն այս է՝ «Հայաստանի Հանրապետության պետական շահը ինքնիշխանի, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդի շահն է, Իրական Հայաստանում ապրող իրական մարդկանց շահը, որոնք Հայաստանի Հանրապետությունը ստեղծել են որպես գործիք իր միջազգայնորեն ճանաչված տարածքում իրենց ազատությունը, բարեկեցությունը, երջանկությունը, անվտանգությունն ապահովելու համար, արդար միջավայր ձևավորելու համար և մենք չպետք է շեղվենք այս նպատակից»։

Այստեղ կա աղաղակող կեղծիք։ Հայաստանի Հանրապետությունը ստեղծող մարդիկ Սեպտեմբերի 21-ին «Այո» քվեարկողներն են, որոնք պետությունը չէին համարում գործիք։ 1991-ին այդպիսի ընկալում ոչ ոք չուներ։ Պետությունը եղել է ազգային երազանք, գերնպատակ։ Սեպտեմբերի 21-ից հետո Հայաստանի Հանրապետությունը բարձրագույն արժեք է։ Այն գործիք համարելը ոչ միայն սխալ է, այլև վտանգավոր։

Իսկ արդար միջավայրը ոչ թե նպատակ է, այլ անվտանգային խնդիր։ Այստեղ ևս Փաշինյանը սխալվում է։ Արդարարության, արդարների բացակայությունը Սոդոմի կործանման պատճառ է դարձել։ Հետևաբար՝ մարդիկ ձգտում են արդարության, արդարության պահպանման, արդար հասարակություն, որպեսզի պետության կործանման վտանգ չառաջանա։

Նույնը կարելի է ասել անվտանգության վերբերյալ։ Փաշինյանը, հավանաբար չի հասկանում կամ միտումնավոր է թյուրիմացություն տարածում։ Կա ազգային անվտանգության խնդիր, որը պետության առաջնային խնդիրներից մեկն է։ Սակայն առանձին վերցրած մարդու կամ մարդկանց խմբի անվտանգության խնդիրն այլ է, որը լուծվում է իրավական գործիքակազմերով, ոստիկանության, բանակի, անվտանգության մարմինների արդյունավետ աշխատանքի արդյունքում։ Այս ամենն իրար խառնելը, ազգային անվտանգությունը մարդկանց անվտանգության հետ շփոթելը սխալ ազդակներ է հղում հանրությանը։

Կարճ ասած՝ Փաշինյանը ուղերձներով շարունակում է աղավաղել հանրային հոգեբանությունը, ստեղծում սխալ պատկերացումներ աշխարհի, քաղաքականության, արժեքների, պետության և քաղաքացու մասին, կեղծել պետության ստեղծման պատմությունն ու ազգային նպատակները, որոնք դրված են եղել պետության հիմքերում։ Ենթադրելի է, որ նա այսպիսով Սահմանադրության նախաբանից Անկախության հռչակագրին վերաբերող տողը ջնջելու հող է նախապատրաստում։


Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի