ՌԴ կողմի նախաձեռնությամբ Արցախից տեղահանված 60 երեխա կմեկնի «Ինտերդոմ» ամառային ճամբար
copy image url

ՌԴ կողմի նախաձեռնությամբ Արցախից տեղահանված 60 երեխա կմեկնի «Ինտերդոմ» ամառային ճամբար

Ներքին 9 ամիս առաջ - 23:41 04-07-2024
Ռուսական կողմի նախաձեռնությամբ, Ռուսաստանի Դաշնության Լուսավորության նախարարության, «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամի և Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության աջակցությամբ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքներից 60 երեխա ամառային արձակուրդներին կմեկնի Իվանովոյի մարզ՝ «Ինտերդոմ» ճամբար։ Այս մասին հայտնում են Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունից։

Երեխաներին կուղեկցեն մանկավարժական կրթություն և երեխաների հետ աշխատելու փորձ ունեցող մասնագետներ: Երեխաների համար մշակվել է բազմակողմանի մշակութային, ժամանցային և կրթական ծրագիր:

Ճամբարում երեխաները կմնան հուլիսի 7-30-ը:

Ամենից շատ դիտված