ԱԺ-ի շենքի մոտ բախումներից տուժած քաղաքացին գտնվում է հետվիրահատական ապաքինման շրջանում
copy image url

ԱԺ-ի շենքի մոտ բախումներից տուժած քաղաքացին գտնվում է հետվիրահատական ապաքինման շրջանում

Ներքին 9 ամիս առաջ - 15:07 04-07-2024
Հունիսի 12-ին ԱԺ շենքի մոտ ոստիկանների և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով բուժհաստատությունում է գտնվում ընդամենը մեկ քաղաքացի, որի վիրահատություններն անցել են բարեհաջող, նա հիմա գտնվում է հետվիրահատական ապաքինման շրջանում։

Այս մասին հայտնել է Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Ունենք ընդամենը մեկ պացիենտ, որը մի քանի վիրահատական միջամտություններ ուներ։ Վիրահատությունները բարեհաջող են անցել, և նա հիմա ապաքինման շրջանում է»,- ասաց Ավանեսյանը։

Առողջապահության նախարարը նաև նշեց, որ պացիենտը դեռ պետք է վերականգնողական շրջան անցնի, որպեսզի հնարավորինս վերականգնվի նրա ձեռքի ֆունկցիոնալությունը։

Ամենից շատ դիտված