Ուղիղ եթեր

Հակասանիտարական իրավիճակ՝ 15-րդ թաղամասում. աղբամանների շրջակայքի աղբը չի հեռացվում

Ներքին Տեսանյութ 9 ամիս առաջ - 20:49 01-07-2024
Այսօր Oragir.News-ը Երևանի Աջափնյակ վարչական շրջանի 15- թաղամասի Մազմանյան փողոցի բնակիչներից ահազանգ ստացավ, որ իրենց մոտ տեղակայված աղբամաների հետևում եղած աղբը չի հեռացվում աղբատարներով։

Oragir.News-ն այցելեց Մազմանյան փողոց, տեղում իրավիճակին՝ ծանոթանալու և նկարահանելու համար։

Աղբամանների շրջակայքն, իրոք, ամբողջությամբ աղբի մեջ կորած էր։ Քաղաքացիների բարձրացայնած մտահոգություններից պարզ դարձավ, որ տևական ժամանակ է՝ աղբամանների հետևում եղած աղբը չի մաքրվում և չի տեղափոխվում։ Իսկ ամառվա շոգին չհեռացվող աղբը կարող է նաև համաճարակի պատճառ դառնալ։

Մենք զրուցեցինք քաղաքացիներից մի քանիսի հետ, որոնք նշեցին, որ թաղամասի մյուս շենքերի բակերում ևս նույն հակասանիտրական իրավիճակն է։

«Տարբեր թաղամասերում նույն պատմությունն է։ Ոմանք գցում են աղբամանի մեջ իրենց աղբը, ոմանք էլ գցում են գետնին գնդակի պես խաղում են։ Արևածաղկի սերմերը շաղ տված են ամենուր, պաղպաղակի թղթերը, չիպսի թղթերը, ամեն ինչը։ Ես փորձել եմ մի քանի անգամ զգուշացնել, որ փողոցով անցնում են ձեր տատիկներն ու մայրիկները, բայց արհամարհանքի եմ արժանացել։ Դա ինչքանո՞վ է ճիշտ։ Խնդրում եմ, ուշադրություն դարձրեք մեր քաղաքի մաքրությանը։ Ես ինքս միայնակ ոչ մի բան անել չեմ կարող։ Խնդրում եմ, թող թաղապետարանը, քաղաքապետարանը ժամանակ առ ժամանակ այցելեն, որպեսզի քաղաքը մաքուր վիճակում լինի, մեր առողջության և ձեր առողջության համար, մեր փոքրիկների համար, մեր ապագա սերնդի համար»,- ասաց բնակիչներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան