ԿԳՄՍ փոխնախարարը Կիպրոսում մասնակցել է ՄԱԿ-ի կազմակերպած համաժողովին
copy image url

ԿԳՄՍ փոխնախարարը Կիպրոսում մասնակցել է ՄԱԿ-ի կազմակերպած համաժողովին

Ներքին Արտաքին 9 ամիս առաջ - 20:28 29-06-2024
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 27-28-ը Կիպրոսի Լիմասոլ քաղաքում մասնակցել է ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի «Կրթություն հանուն կայուն զարգացման: Ձեռնարկատիրական կրթություն և երիտասարդների ներգրավում» (UNESE forum on ESD: Empowering Youth for Sustainable Futures: Enterpreneurship Education and Youth Engagement) համաժողովին։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։

Այն նվիրված էր երիտասարդության ներգրավմանը ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների կյանքի կոչմանը՝ միտված գլոբալ օրակարգի առաջմղմանը և տարբեր միջոցներով, այդ թվում՝ ձեռնարկատիրության զարգացման միջոցով երիտասարդների հզորացմանը հանուն կայուն ապագայի։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը բարձրաստիճան հյուրերի համար կազմակերպված պանելային քննարկմանը հանդես է եկել ելույթով՝ մատնանշելով, որ Հայաստանը հետամուտ է համաշխարհային մակարդակով օրակարգային այս բոլոր խնդիրների լուծմանը հետևողական ջանքերի միջոցով և որ պնդման համար հիմք են հանդիսանում ինչպես ռազմավարական փաստաթղթերը, այնպես էլ իրականացվող ոլորտային քաղաքականություններն ու բյուջետային ծրագրերը։

Ամենից շատ դիտված