Քննարկվել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր
copy image url

Քննարկվել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

Ներքին Արտաքին 9 ամիս առաջ - 22:55 27-06-2024
ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի անդամները հունիսի 27-ին Բեռլինում աշխատանքային նախաճաշի շուրջ քննարկում են ունեցել ԳԴՀ Բունդեսթագի «Ազատ դեմոկրատներ» խմբակցության պատգամավոր, Գերմանահայկական ֆորումի նախագահ Թիլ Մանսմանի, ինչպես նաեւ ֆորումի այլ անդամների հետ:Հայտնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից:

Հանդիպմանը ներկա էին «Սոցիալ-դեմոկրատական» խմբակցությունից Յոհաննես Շրափսը, Կարամբա Դիաբին, «Քրիստոնեա-դեմոկրատական» խմբակցությունից Կնուտ Աբրահամը, «Կանաչներ» խմբակցությունից Տաբեա Ռոյսները եւ այլք:

Քննարկվել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Հանդիպման առանցքում են եղել ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման ուղղությամբ իրականացվող քայլերը: Կողմերը քննարկել են Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացիայի եւ դիմակայունության ամրապնդման հարցերը:

Ձեզ գուցե հետաքրքրի